կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-23 23:09
Աշխարհ

Կանադայի իշխանությունները անորոշ ժամկետով երկարաձգել են Թուրքիա նոր սպառազինությունների արտահանման արգելքը

Կանադայի իշխանությունները անորոշ ժամկետով երկարաձգել են Թուրքիա նոր սպառազինությունների արտահանման արգելքը

Կանադայի իշխանությունները անորոշ ժամկետով երկարաձգել են Թուրքիա նոր սպառազինությունների արտահանման արգելքը, հայտնում է CBS-ը։

Կառավարությունը անցյալ աշնանը՝ այն բանից հետո, երբ Թուրքիան սկսեց ներխուժումը հյուսիսային Սիրիա, դադարեցրել էր արտահանման թույլտվության գործողությունը։

Կանադայի միջազգային գործերի նախարարության արտահանման վերահսկման բաժնի փոխտնօրեն Չառլզ-Մարի Մաթը հայտնել է, որ թույլտվությունները դադարեցված են «մինչեւ հետագա ծանուցումներ»։

Թուրքիան գտնվում է կանադական կառավարության «վստահելի» երկրների ցուցակում, կանադական պաշտպանական պատասխանատուները կարող են բիզնես վարել եւ զենք վաճառել։ Թեեւ թույլտվություն ստանալու որոշ հայտեր դիտարկվում են անհատական կարգով, վերանայված ծանուցման մեջ հստակ նշվում է, որ ռազմական արտադրության որորշ տեսակների համար թույլտվությունը «ենթադրաբար կմերժվի»։ Այլ խոսքերով ասած՝ այս ապրանքներն ունեցող ընկերությունները չպետք է նույնիսկ դիմեն դրանք Թուրքիային վաճառելու թույլտվություն ստանալու համար։ Խոսքը զինզմթերքի, թեթեւ զենքի, զրահի, պաշտպանական հանդերձանքի եւ էլեկտրոնիկայի մասին է։