Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վրաստանը երկարաձգել է կանոնավոր ավիաչվերթների վերսկսման արգելքը մինչև հոկտեմբերի 1-ը: Այս մասին գրում է Jnews կայքը։ Համապատասխան NOTAM-ին (Notice to Airme՝ ծանուցում օդային նավիգացիոն տեղեկատվության հավաքագրման մեջ AIP-ի փոփոխության վերաբերյալ) տարածվել է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության կողմից:
«Միջազգային կանոնավոր ավիափոխադրումների սահմանափակումը երկարաձգվել է և ուժի մեջ է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը», – ասված է Քաղաքացիական ավիացիայի գործակալության հաղորդագրության մեջ:
Մարտ ամսից ի վեր, Վրաստանը դադարեցրել է կանոնավոր ավիաթռիչքները բոլոր երկրների հետ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Կառավարությունն ի սկզբանե խոստացել էր, որ սկսելու են ընդունել միջազգային ճանապարհորդներին հուլիսի 1-ից, բայց հետո հայտարարվեց, որ աշխարհում ստեղծված համաճարակաբանական ծանր իրավիճակի պատճառով կանոնավոր միջազգային ավիաչվերթների բացումը հետաձգվում է մինչև օգոստոսի 1-ը: Այնուհետև այս ժամկետը երկարաձգվեց մինչև սեպտեմբերի 1-ը, իսկ այժմ` մինչև հոկտեմբերի 1-ը:
Կառավարությունն ավիաչվերթների բացման հետաձգումը պատճառաբանում է կորոնավիրուսի տարածման սպառնալիքով և քաղաքացիների առողջության համար հոգածությամբ:
Չվերթների սահմանափակումը մինչ այժմ չի վերաբերում միայն երեք ուղղությունների: Օգոստոսից ի վեր Փարիզից, Մյունխենից և Ռիգայից ավիաչվերթներ են իրականացնում դեպի Թբիլիսի, իսկ ուղևորները նաև հնարավորություն կունենան ուղևորվել դեպի այդ քաղաքներ Վրաստանի մայրաքաղաքից: