կարևոր
700 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-31 14:38
Աշխարհ

UKMTO-ն հայտնել է Իրանի ափերի մոտ նավի գնդակոծման և հրդեհի մասին

UKMTO-ն հայտնել է Իրանի ափերի մոտ նավի գնդակոծման և հրդեհի մասին

Պարսից ծոցում՝ Իրանի ափերի մոտ գտնվող Լավան (Շեյխ Շոեյբ) կղզու մերձակայքում, նավը գնդակոծվել է, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO)։

«UKMTO-ն հաղորդում է ստացել Իրանի Լավան կղզուց 40 ծովային մղոն (74 կիլոմետր) դեպի հարավ տեղի ունեցած միջադեպի մասին։ Անհայտ արկը դիպել է նավի ձախակողմյան հատվածին, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, իսկ անձնակազմը գտնվում է անվտանգ վայրում։