|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է երկու նավթատար լցանավերում Հորմուզի նեղուցը հատելու փորձից հետո բռնկված հրդեհի, ինչպես նաև քարշակ նավի վրա հրդեհի մասին, այս մասին հայտնում է Press TV-ն:
«Երկու նավթատար լցանավ և քարշակ նավ բռնկվել են չարտոնված երթուղով Հորմուզի նեղուցը հատելու փորձի ժամանակ»,-նշում է հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ լցանավերից մեկը պայթել է ականի վրա, ընդ որում՝ երկրորդ լցանավում հրդեհի պատճառը չի հստակեցվում: Քարշակ նավը բռնկվել է հրդեհի մարմանն օգնելու նպատակով երկրորդ լցանավին մոտենալուց հետո:
Ինչպես նշում է Press TV-ն, ԻՀՊԿ Ռազմածովային ուժերը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով որսացել են LUCAS տիպի երկու անօդաչու թռչող սարքերի կառավարումը, հաջողությամբ վայրէջքի են տարել և բռնագրավել են դրանք: