|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ռոբերտ Պալադինոն մեկնաբանել է Սիրիայի հյուսիսում թուրքական ԶՈւ-ի կողմից քուրդ զինյալների դիրքերի գնդակոծումը` նշելով, որ ԱՄՆ-ը մտահոգ է Թուրքիայի այդ գործողություններից:
Ըստ DHA-ի` ամերիկացի պաշտոնյան ընդգծել է այն փաստը, որ Թուրքիայի կողմից ծավալված գործողությունների ժամանակ այդ տարածքում եղել են նաև ամերիկացի զինվորականներ: «Ավելի ճիշտ և արդյունավետ կլիներ գործել համատեղ համաձայնեցմամբ»,- ասել է Պալադինոն:
Հիշեցնենք, որ նախօրեին թուրքական ԶՈւ-ն հրետանային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական ջոկատների դիրքերին: