|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն վտանգավոր նախադեպ է ստեղծել՝ հարձակվելով իրանական ռազմանավի վրա Իրանի ափերից 2 հազար մղոն հեռավորության վրա։
««Dena» ռազմանավը, որում շուրջ 130 նավաստի կար, հարձակման է ենթարկվել միջազգային ջրերում՝ առանց նախազգուշացման։ Հիշե՛ք իմ խոսքերը. ԱՄՆ-ն դառնորեն կզղջա իր ստեղծած նախադեպի համար»,-սոցիալական ցանցերում գրել է նախարարը։
Արաղչին ԱՄՆ-ի գործողություններն անվանել է «գազանություն»։
Իրանական «IRIS Dena» ռազմանավը, որում անձնակազմի մոտ 180 անդամ կար, խորտակվել է Շրի Լանկայից մոտ 40 կմ դեպի հարավ՝ ամերիկյան սուզանավի հարձակման հետևանքով։