կարևոր
1234 դիտում, 12 ժամ առաջ - 2026-10-23 14:02
Աշխարհ

Ես իրավունք ունեմ առաջադրվելու նախագահական 3-րդ ժամկետի համար․ Թրամփ

Ես իրավունք ունեմ առաջադրվելու նախագահական 3-րդ ժամկետի համար․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի առաջադրվելու նախագահական երրորդ ժամկետի համար՝ պնդելով, որ 2020 թվականի ընտրությունները կեղծված են եղել։

«Կարծում եմ՝ ես իրավունք ունեմ կրկին առաջադրվելու, քանի որ մեզ խաբել են։ Նրանք խաբել են, նրանք գողացել են ընտրությունները», - ասել է նա Այովա նահանգում հանրապետականների համար կազմակերպված հանրահավաքի ժամանակ։