|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Տեղեկացրել էինք, որ մայիսի 5-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի է ունեցել բուհի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը։ Նիստում հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Սամվել Նիկոյանը, նաև որոշվել է բուհի ռեկտորի ընտրության օրը` հունիսի 20:
Yerkir.am-ի հետ զրույցում բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը նշեց, որ պատրաստվում է դիմել ռեկտորի համար հայտարարված մրցույթին: «Դեռ չեմ դիմել, թղթերն եմ հավաքում, բայց, իհարկե, դիմելու եմ: Առաջիկա օրերին մամլո ասուլիս կլինի, մնացած հարցերին տեղում կպատասխանեմ»,- ասաց նա: