Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը` Իվանկան վերջ է դրել ապագա առաջին տիկնոջ մասին խոսակցություններին` ասելով, որ «անհարմար է» շեշտել, որ ինքն է կատարելու առաջին տիկնոջ պարտականությունները, երբ հայրը ստանձնի երկրի ղեկավարի պաշտոնը:
«Կարծում եմ, դա ոչ ճիշտ եզրակացություն է, քանի որ կա միայն մեկ առաջին տիկին», - ասել է Իվանկա Թրամփը CNN-ին տված հարցազրույցում:
«Հայրս նախագահ է լինելու, և հույս ունեմ, որ կկարողանամ նրա կողքին լինել` նրան աջակցելու համար», - հավելել է Իվանկան:
Նախկինում հայտնի էր դարձել, որ Իվանկան դուրս է եկել իր երկու աշխատանքներից և վաճառել «Թրամփ» կազմակերպության իր բաժնետոմսերը Նյու Յորքից Վաշինգտոն տեղափոխվելու համար: Մինչդեռ ԱՄՆ ապագա առաջին տիկին Մելանիա Թրամփը հայտնել է, որ մտադիր է մինչև ուսումնական տարվա ավարտը մնալ Նյու Յորքում, որպեսզի իրենց որդին` 10-ամյա Բերրոնը, ուսումնական տարին ավարտի Նյու Յորքում:
Լրատվամիջոցները նախկինում հայտնել էին նաև, որ Թրամփն իր ավագ խորհրդականի պաշտոնում մտադիր է նշանակել Իվանկայի ամուսնուն` Ջարեդ Քուշներին: