|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ կրկին կառաջադրի իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում: «Այսօր ես հայտարարում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար իմ թեկնածության առաջադրման մասին»,- ասել Է նա նոյեմբերի 15-ին Ֆլորիդայի նահանգում իր կողմնակիցներին հղած հատուկ ուղերձում։
Թրամփը հավելել Է, որ այդ որոշումն ընդունել Է, որպեսզի «Ամերիկան դարձնի վերստին հզոր և փառավոր»: «Ես խնդրում եմ ձեր ձայները, ձեր աջակցությունը, բարեկամությունն ու աղոթքը: Դա արտակարգ, բայց վտանգավոր արկած կլինի», - հավելել Է նա: Ավելի քան մեկ ժամ տևած ելույթում ԱՄՆ նախկին նախագահն անդրադարձել է տարբեր հարցերի, այդ թվում՝ անվտանգությանը, էներգետիկ անկախությանը և հանցավորության դեմ պայքարին: Թրամփն առաջինն է, ով հայտ է ներկայացնում 2024 թվականի ընտրություններին առաջադրվելու համար: