|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական կուսակցությունների օրենսդիրները քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ կասեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
Ինչպես հայտնում է Axios-ը, Սենատում փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը նշել է, որ այդ որոշումը «աջակցություն կցուցաբերի ռուսական տնտեսությանը»։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Դոն Բեյերը վարչակազմի դիրքորոշումը որակել է որպես կապիտուլյացիա Մոսկվայի առջև։
Դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենթալը պնդմամբ՝ Թրամփի որոշումը որևէ կերպ պայմանավորված չէր ԱՄՆ ազգային անվտանգությանն առնչվող մտահոգություններով։
Կոնգրեսի հանրապետական անդամների շրջանում նույնպես կան Թրամփի որոշման քննադատներ։
Հիշեցնենք՝ մեկ օր առաջ ԱՄՆ նախագահը հրահանգել էր կասեցնել Ռուսաստանի Դաշնությանը և նրա էներգակիրների հիմնական գնորդներին ուղղված լայնածավալ մաքսատուրքերի սահմանումը։