Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Փալոունը, Աննա Էշուն, Ջեքի Շփեյերը, Ադամ Շիֆն ու խորհրդի այլ դեմոկրատ անդամներ փորձում են կասեցնել Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Հայաստանին տրամադրվելիք օգնության չափը կրճատելու վերաբերյալ առաջարկի իրագործումը. տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը:
Հանձնախումբը ողջունել է կոնգրեսականների նախաձեռնությունը՝ համակարծիք լինելով այն հարցում, որ պետք է կանխվի ԱՄՆ արտաքին օգնության շրջանակում Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական աջակցության ծավալի կրճատումը:
ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ Կոնգրեսի դիմակայությունն այդ հարցում շատ կարևոր է: «Կոնգրեսի հզոր դիմակայությունը շատ կարևոր է նախագահի կողմից Հայաստանին տրամադրվելիք օգնության չափը զգալի կրճատելու վերաբերյալ առաջարկը կասեցնելու համար: Այն պետք է բախվի երկկուսակցական ամուր դիմակայության»,- նշել նա:
Խորհրդի նախագահ Հալ Ռոջերսին ու Նիտա Լոուիին հուլիսի 6-ին ուղղված նամակում Ներկայացուցիչների պալատի ավելի քան 25 անդամ իր անհանգստությունն է հայտնել Թրամփի՝ 2018 թվականին Հայաստանին օգնության չափը 67%-ով նվազեցնելու առաջարկի առնչությամբ:
Նամակի հեղինակները կոչ են արել վերականգնել Հայաստանին և Արցախին տրամադրվող օգնության միջին մակարդակը:
Նշենք, որ Թրամփի առաջարկի ընդունվելու դեպքում Վաշինգտոնը 2018 թվականի համար Հայաստանին կտրամադրի ընդամենը 6.8 մլն դոլարի օգնություն, մինչդեռ 2017 թվականին տրամադրել է 20.4 մլն: