Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Սենատում մեղադրանքներ են հնչել պետքարտուղարության հասցեին, որը, ըստ սենատորների, ցանկություն չունի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Պատժամիջոցների կիրառման հարցը Սենատում բարձրացվել է երեքշաբթի՝ հոկտեմբերի 22-ին: Պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Փալմերը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ պետքարտուղարությունը դեռևս չի կողմնորոշվել՝ Ռուսաստանից այդ զինատեսակների գնումը տեղավորվո՞ւմ է ամերիկյան CAATSA օրենքի շրջանակում, որը նախատեսում է պատժամիջոցների սահմանում:
«Այդ հարցը դեռևս քննարկման փուլում է: Չեմ կարող առաջ անցնել և ասել, թե ինչ որոշումներ կկայացվեն»,- նշել է Փալմերը:
Սենատորներից մեկի հարցին՝ արդյո՞ք դա համարվում է «նշանակալից գործարք» Ռուսաստանի հետ, որի դեմ ընդունված է օրենքը, պետքարտուղարության ներկայացուցիչը չի կարողացել հստակ պատասխան տալ՝ նշելով, որ հիմա իրենք հենց դա են ճշտում:
«Ուաու, ինչպիսի ազդանշան ենք մենք տալիս աշխարհին: Եթե Ռուսաստանից Ս-400-ների գնումը նշանակալից ռազմական գործարք չէ, ուրեմն ի՞նչ է դա»,- բարկացել է օրենքի հեղինակներից՝ սենատոր Մենենդեսը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Վաշինգտոնը պահանջել էր Անկարայից՝ հրաժարվել գործարքից և ձեռք բերել ամերիկյան «Պատրիոտ» համակարգերը: Թուրքիա Ս-400-ների մատակարարման սկսվելուն պես, ԱՄՆ-ը Թուրքիային բացառել է նոր Ֆ-35 կործանիչների արտադրության ծրագրից: