կարևոր
622 դիտում, 54 րոպե առաջ - 2026-10-18 13:21
Սպորտ

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Մալխաս Ամոյանը խոսել է Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցության մասին։

«Մենք ունենք ուժեղ հավաքական ու շատ ուժեղ թիմ, մեկս մեկի կողքին ենք ամեն պահի ու գիտենք, որ կարող ենք հույսներս իրար վրա դնել։ Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ամոյանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 24-ին Աստանայում կմեկնարկի Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Ղազախստանի մայրաքաղաքում պայքարի դուրս կգան հայ 16 ըմբիշներ: