|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնության իր 5-րդ ոսկե մեդալի համար:
Ալբանիայի Տիրանա քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը, սկսելով պայքարը որակավորման փուլից, հասել է կիսաեզրափակիչ, որտեղ առավելության է հասել Մոլդովան ներկայացնող Ալեքսանդրին Գուլուի նկատմամբ` 3:1 հաշվով:
Ապրիլի 21-ին Ամոյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում կմրցի վրացի Ռամազ Զոիձեի հետ:
Հայաստանի հավաքականից Մանվել Խաչատրյանը (55 կգ) և Կարեն Ասլանյանը (63կգ) կմրցեն բրոնզե մեդալի համար (55 կգ): Այս գոտեմարտերը ևս կկայանան ապրիլի 21-ին: