|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ղազախաստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկեց ըմբշամարտի 2026 թվականի աշխարհի առաջնությունը:
Մրցումային առաջին օրը պայքարի մեջ են մտնում հունահռոմեական ոճի 55 կգ, 60 կգ, 82 կգ ու 77 կգ քաշային ըմբիշները:
Հայաստանի հավաքականից աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) մեկնարկային գոտեմարտում ուժերը չափեց Սերգեյ Կուտուզովի հետ ու առավելության հասավ 1:1 հաշվով: Հաղթանակը տրվեց Ամոյանին, քանի որ առաջին միավորը վաստակել էր հենց նա:
Իր առաջին գոտեմարտն անցկացրեց նաև 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, ով որակավորման փուլում մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Գամզատ Գաժիևի հետ: Գրիգորյանը զիջեց 1:2 հաշվով: