կարևոր
445 դիտում, 55 րոպե առաջ - 2026-10-18 11:19
Աշխարհ

Ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակում՝ Լենինգրադի մարզի վրա. կա մեկ զոհ, տասնյակ տուժածներ, 20 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակում՝ Լենինգրադի մարզի վրա. կա մեկ զոհ, տասնյակ տուժածներ, 20 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակում է եղել Ռուսաստանի Լենինգրադի մարզի վրա, 1 մարդ զոհվել է, տուժել է 10-ը մարդ։

Հարձակում է իրականացվել VK-ի տվյալների կենտրոնի վրա։ Ընկերությունից հայտնել են, որ VK-ի ծառայությունները հասանելի են օգտատերերին սովորական ռեժիմով։

Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալում։ Քաղաքի երեք շրջաններում հրշեջները մարում են հրդեհները։

Անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են բնակելի շենքի վրա՝ Վսևոլոժսկում։ Բացի այդ, վնասվել են էլեկտրահաղորդման գծերը։

Լենինգրադի մարզպետ Դրոզդենկոն հայտնել է, որ շուրջ 20 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում անօդաչու սարքերի բեկորների՝ բնակելի շենքի վրա ընկնելու հետևանքով հոսպիտալացվել են 1 կին և 3 երեխա։

ԱԹՍ-ների հարձակման ֆոնին Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում չեղարկվել է 15 չվերթ։ Առցանց չվացուցակի տվյալներով՝ ևս 25 չվերթի մեկնում ուշանում է։

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում վնասվել է նաև 12 բազմաբնակարան շենք և երկու առանձնատուն։

Ներկայում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները «Պետերբուրգի նավթային տերմինալի» տարածքում, «Ռուչի» նավթաբազայում և Կոլպինոյի շրջանում գտնվող պահեստներում։