կարևոր
691 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-18 12:30
Աշխարհ

Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը

Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը

Լենինգրադի մարզում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը հոկտեմբերի 18-ի գիշերը անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո բռնկվել է։

Ինչպես փոխանցում է «Коммерсантъ»-ը, աշխատակիցներին տարհանել են, տուժածներ չկան։

«Ընկերությունը ցուցափեղկից թաքցրել է պահեստում պահվող ապրանքները։ Ozon-ը կչեղարկի այն պատվերները, որոնք չի կարողանա առաքել այլ օբյեկտներից»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Պահեստը վաճառողներից մատակարարումներ չի ընդունում, այլ կատարում է այլ առաջադրանքներ։ Ընկերությունը մտադիր է վերակառուցել լոգիստիկան և ապրանքները վերաուղղել այլ օբյեկտներ։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 18-ի գիշերը Լենինգրադի մարզը ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակմանը։

1 մարդ զոհվել է, տուժել է 10-ը մարդ։

Հարձակում է իրականացվել VK-ի տվյալների կենտրոնի վրա։ 

Անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են բնակելի շենքի վրա՝ Վսևոլոժսկում։ Բացի այդ, վնասվել են էլեկտրահաղորդման գծերը։

Լենինգրադի մարզպետ Դրոզդենկոն հայտնել է, որ շուրջ 20 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում վնասվել է նաև 12 բազմաբնակարան շենք և երկու առանձնատուն։