կարևոր
1498 դիտում, 3 շաբաթ առաջ - 2025-05-26 09:51
Աշխարհ

ԱԹՍ-ների հարձակում է եղել Մոսկվայի վրա

ԱԹՍ-ների հարձակում է եղել Մոսկվայի վրա

ՌԴՀՕՊ ուժերը երեք անօդաչու թռչող սարք են խոցել Մոսկվային մոտենալիս։ Այս մասին հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի իր ալիքում։

«Ռոսավիացիայի» տվյալներով՝ մայիսի 26-ին, ժամը 4:38-ից դադարեցվել է Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների աշխատանքը:

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ մայիսի 25-ին՝ ժամը 13:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ միջոցները ոչնչացրել են 51 ինքնաթիռային տիպի ԱԹՍ, որոնցից 6-ը խոցվել են Մոսկվա ընթանալու ճանապարհին:

Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։