կարևոր
613 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-25 00:02
Աշխարհ

ՌԴ-ն հայտնել է Մոսկվայի ուղղությամբ ԱԹՍ-ների զանգվածային հարձակման մասին

ՌԴ-ն հայտնել է Մոսկվայի ուղղությամբ ԱԹՍ-ների զանգվածային հարձակման մասին

Վերջին 24 ժամվա ընթացքում Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռչել է ավելի քան 250 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն։

Նրա խոսքով՝ դրանց մեծ մասը չեզոքացվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից՝ հեռավոր մոտեցումներում։

Սոբյանին նշել է, որ Մոսկվային մոտենալու ճանապարհին ոչնչացվել է 16 ուկրաինական անօդաչու։ Նրա խոսքով՝ օրվա ընթացքում ՀՕՊ ուժերը մայրաքաղաքի ուղղությամբ թռչող ևս հինգ ԱԹՍ են որսացել և ոչնչացրել։

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետը հայտնել էր, որ առավոտյան Մոսկվայի մերձակայքում ոչնչացվել է 11 անօդաչու․ առաջին հինգը՝ Մոսկվայի ժամանակով 10:39-ին, ևս վեցը՝ դրանից վեց րոպե անց։