|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երբ մեր պայքարը սկսվում էր, ես մշտապես ասում էի՝ մեր նպատակն է, որ մեր երեխաներն ավելի անվտանգ երկրում ապրեն: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում երթից առաջ ասաց պատգամավոր Աննա Գրիգորյանը: «Տոնը մի փոքր ավելի ուրիշ բնույթ պետք է կրեր, բայց երեխայի ամենամեծ իրավունքը սեփական երկրում անհոգ, անվտանգ, խաղաղ ապրելու իրավունքն է»,-ասաց նա:
Աննա Գրիգորյանն անդրադարձավ նաև լուրերին, թե շարժումը կարող է մարել, նրա համոզմամբ իրենք վճռական են, իշխանական ռեպրեսիան չի կարող կասեցնել պայքարը: