|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
«ՀՀ իշխանություններից, կոնկրետ ԱԳՆ-ից գերիների, պատանդների հարցը միջազգային հարթակներում բարձրացնելու առավել ակտիվ քայլեր ենք ակնկալում։ Համոզված ենք, որ աշխարհի որևէ այլ երկիր նույն շահագրգռվածությունը չի կարող դրսևորել, քան մայր հայրենիքը՝ հայերի իկրավունքները առաջ մղելու և պաշտպանելու հարցում։ Ակնկալում ենք նաև, որ Ադրբեջանի հետ ընթացող բանակցություններում կարևոր քննարկման հարց դառնա նաև Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը», - նշեց Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։
Նախաձեռնության շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտից ևս մեկնարկել էր ակցիա, որը շարունակվեց ԱԳՆ-ի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առջև։
Մանրամասն տեսանյութում։