կարևոր
625 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-15 10:49
Քաղաքական

Արտաշատի ավագանու ՔՊ թեկնածուն լուրջ խախտում է թույլ տվել․ հրավիրում ենք ԿԸՀ ուշադրությունը

Արտաշատի ավագանու ՔՊ թեկնածուն լուրջ խախտում է թույլ տվել․ հրավիրում ենք ԿԸՀ ուշադրությունը

Yerevan.today-ը գրում է․ «Արտաշատի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող՝ ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանը, չնայած նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով պաշտոնական արձակուրդում է, այդ ընթացքում ավագանու նիստ է գումարել։ Նիստի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է նաև համայնքապետարանի պաշտոնական հարթակներում։

Հոկտեմբերի 14-ին կայացած՝ Արտաշատ համայնքի ավագանու տասներորդ նստաշրջանի երկրորդ հերթական նիստի օրակարգում ընդգրկված են եղել համայնքային ֆինանսական միջոցների և գույքի տնօրինմանն առնչվող հարցեր։

Մասնավորապես, ավագանին քննարկել է «Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 5 մլն 280 հազար դրամ գումար է տրամադրել ուսուցչի և դաստիարակի տոնը նշելու համար։

Ստեղծված իրավիճակը հարցեր է առաջացնում համայնքապետի պաշտոնեական լիազորությունների իրականացման և նախընտրական քարոզարշավի ընթացքում համայնքապետարանի գործունեության վերաբերյալ։ Մասնավորապես, պարզաբանման կարիք ունի, թե ինչ իրավական հիմքով է արձակուրդում գտնվող համայնքապետը նիստ գումարել։

Հրավիրում ենք պատկան մարմինների և առաջին հերթին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությունը ստեղծված իրավիճակին՝ ակնկալելով իրավական գնահատական։ Անհրաժեշտ է պարզել՝ արդյոք Կառլեն Մկրտչյանի գործողությունները համապատասխանում են օրենսդրության պահանջներին, և առկա՞ են արդյոք նախընտրական գործընթացի կանոնների խախտման հիմքեր։

Թե ինչ հանգամանքներում է գումարվել ավագանու նիստը, ինչ իրավական հիմք է ունեցել արձակուրդում գտնվող համայնքապետի գործողությունը, և արդյոք քննարկված որոշումները կարող են որևէ կերպ առնչվել նախընտրական քարոզարշավին, լրացուցիչ ԿԸՀ-ի պարզաբանման կարիքն ունի»։