Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրավիրում եմ իրավապահ մարմինների և լրագրողական համայնքի ուշադրությունը, որովհետև քիչ առաջ այստեղ հնչել է հաղորդում հանցագործության մասին․ Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտարարել է իշխանության վերազանցության մասին՝ աելով, որ Ալիևի հետ համաձայնեցրել են կետ պայմանագրում, որով իրենց ստորագրած փաստաթղթի վավերացման համար չի կարող խոչընդոտ հանդիսանալ ներպետական օրենսգիրքը»,-ԱԺ-ումընթացող կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Այնուհետև հարցն ուղղելով ՆԳ նախարար Վահե Ղազարյանին պատգամավորը հետարքրքվեց, թե որտե՞ղ են ուղղվում գումարները, երբ հանցագործությունների աննախադեպ աճ կա երկրում։
« 2017 թվականին ՀՀ Ոստիկանության բյուջեն կազմել է, շուրջ, 40 մլրդ դրամ․ 2023 թվականին կրկնապատկվել է ու այս ընթացքում ինչ ցուցանիշներ ենք տեսել ։ Տարբեր տեսակ հանցագործությունների մասով ունենք աճ, ուզում եմ հանրությանը բացատրեք, թե իրենց հարկերի գումարներն ո՞ւր են ուղղվում, ուղղվում են զոհվածների ծնողներին Եռաբլուրում քաշքշելո՞ւն, ընդդիմադիրների վրա գործեր կարելո՞ւն, հանրությունը մեղք չէ՞ այդքան հակեր է վճարում, որ քաղաքական պատվեր կատարե՞ք , որևէ դրական արդյունք կարո՞ղ եք ցույց տալ»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։