կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-20 22:37
Առանց Կատեգորիա

Հրավիրում ենք Հովիկ Աբրահամյանի ուշադրությունը

Հրավիրում ենք Հովիկ Աբրահամյանի ուշադրությունը

Այն մասին, թե ով էր հուպ տվել… Արշակի կոճակը

 

Ժուկով-ժամանակով, երբ մեր խորհրդարանը ոչ թե օվալաձեւ, այլ քառակուսի արկղ էր, այն ժամանակ, երբ դեռ խորհրդարանի օդը լիքն էր Արշակ Սադոյանով, ու երբ մենք երկընտրանքի առջեւ էինք կանգնած` պայքարենք ԱրմենԹելի դեմ, թե սատարենք նրա մենաշնորհի հաստատմանը, եւ վերջապես այն ժամանակ, երբ Արշակ Սադոյանը հոգով-սրտով ԱրմենԹելի դեմ էր, տեղի ունեցավ շատ հիշարժան մի իրադարձություն, որը, վերջերս տեղի ունեցած քվեարկությունների պատճառով, ստիպված ենք հիշել եւ, ահա, պատմում ենք այդ մասին:

 

Իրենց օթյակում ննջող լրագրողներին այդ օրը արթնացրեց Սադոյան Արշակի սաստիկ ճղճղոցը: Պարզվեցՙ պիտի քվեարկություն անեն, իսկ քառակուսի դահլիճում մարդ չկար: Իրավիճակը ձեռնտու էր Սադոյանին, քանի որ տվյալ քվեարկության հետաձգումը երեսփոխանին հնարավորություն էր տալու մինչեւ հաջորդ քառօրյան խոսել ու խոսել սիրած թեմայի շուրջ, պայքարելով-պայքարել ԱրմենԹելի ու մյուս կեղեքիչների դեմ: Խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրյանը, սակայն, վճռական էր տրամադրված եւ պատգամավորներին, ովքեր §աշխատում էին¦ սենյակներում, համառորեն հրավիրում էր դահլիճ` քվեարկության: Մի քանի ներկա-բացակաները արդյունք չէին տալիս` քվորում չկար: Ասացինք, չէ՞, որ Արմեն Խաչատրյանը վճռական էր տրամադրված: Ուստի հանկարծ պարզվել էր, որ գրեթե դատարկ դահլիճում կա անհրաժեշտ թվով պատգամավոր, եւ քվեարկությունը կարելի է սկսել: Հենց այս հայտարարության վրա էլ Արշակ Սադոյանը աղմուկ էր դրել. §Ես չեմ հասկանում, բա որ այդ մարդիկ դահլիճում են` ես ինչո՞ւ չեմ տեսնում¦:

 

- Դա ձեր պրոբլեմն է, պարոն Սադոյան,- եղավ նախագահության պատասխանը:

 

Այս աղմուկի վրա էլ լրագրողների դիկտոֆոնները միացան, իսկ մինչ այդ իրենց եռոտանիներից ծույլ-ծույլ կախ ընկած օպերատորները միանգամից աշխուժացան: Արշակ Սադոյանն արդեն դեմոնստրատիվ կերպով լքում էր դահլիճը: Կես ճանապարհին նրա վեհաշուք ընթացքը խաթարեց գոտուց կախված մեծ հեռախոսը, որի զանգը մինչեւ օրս էլ պահում եմ ձայնագրիչիս մեջ.

 

- Ալյո, լսում եմ, հա, ի՞նչ, ես չեմ հասկանումԴուրս գնաց:

 

Պարոն Սադոյանի բացակայության պայմաններում քվեարկությունն անցավ անաղմուկ ու համախոհ: Որոշումը, որի դեմ պայքարում էր մեր §ավանդական¦ պատգամավորը, ընդունվեց, ու հարցը փակվեց` իր հետ փակելով մեր խորհրդարանի պատմության մի հիշարժան էջ եւս:

 

Այդ օրվա հերոսը Արշակ Սադոյանն էր: Լրագրողները, իրար հրմշտելով, ցած էին թռչում օթյակից, որ հասնեն Սադոյանի ետեւից: Արմեն Խաչատրայնի հորդորները` չխանգարել նիստը, բանի տեղ դնող չեղավ: Բոլորի շուրթերին միայն Սադոյանի անունն էր` Արշա՜կ:

 

Ի վերջո, նրան գտան խորհրդարանի լաբիրինթոս հիշեցնող միջանցքներից մեկում: Այդպիսի ասուլիս ես իմ լրագրողական երկարամյա պրակտիկայից չեմ հիշում: Ընդամենը մեկ հարց եւ ընդամենը մեկ պատասխան, բայց ինչպիսի՜: Միակ հարցը տվեց §Առավոտ¦ օրաթերթից Աննա Իսրայելյանը: Երանի չտար

 

- Պարոն Սադոյան, ահա մեր ձեռքին են անվանական քվեարկության արդյունքները, որոնցից պարզ է դառնում, որ Դուք մասնակցել եք քվեարկությանը եւ կողմ քվեարկել մի որոշման, որին դեմ եք եղել միշտ: Ինչպե՞ս կբացատրեք

 

- Ի՞նչ, ես չեմ հասկանում, դուք հո տեսաք, որ ես դուրս եկա դահլիճից: Ես այս հարցն այսպես չեմ թողնի: Դուրս գալուց առաջ ես ոչ մեկին չեմ երաշխավորել իմ բանին հուպ տալ (հավանաբար նկատի ուներ քվեարկության կոճակը)…

 

Առաջինը ուշաթափվեցին լրագրողուհիները, ամենավերջում` Արշակ Սադոյանը, երբ համընդհանուր ծիծաղի մեջ մեկը հասցրեց նրա ականջին երկրորդ անգամ պատմել տեղի ունեցածը:

 

Հետո, իհարկե, ամեն բան մոռացվեց: Ոզում ենք ասել, որ ԱրմենԹելն իր հայաստանյան հաջողությունների համար մեծապես պարտական է ոչ թե այն հատուկենտ պատգամավորներին ու մեր թմբլիկ խոսնակին, որ չգիտես ինչ հրաշքով դահլիճում էին, այլ մասնավորապես Աննա Իսրայելյանի հարցին ու հատկապես Արշակ Սադոյանի դարակազմիկ պատասխանին:

 

Մեծարգո Հովիկ Աբրահամյան, անելով այս պատմությունը, ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել մի երկրաչափական խնդրի վրա` արկղի ձեւը փոխելուց, ինչպես արդեն համոզվեցիք, այն չի դադարում արկղ լինելուց: Ուստի, խնդրում ենք, մոնիտորների վրա պահել մշտական մի տող` հետեւյալ բովանդակությամբ` §Ձեռք մի տուր հարեւանիդ բանին