|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հայաստան» դաշինքը հայտարարությամբ դատապարտել է դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին կալանավորելու փաստը և արձանագրել․ իրավապահները չեն դիմադրում՝ քաղաքական բաղադրիչ ունեցող գործերով ապօրինություններից զերծ մնալու համար։
««Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը դարձավ հերթական ապօրինի կալանավորման զոհը։ Հայաստանում արդարադատության ճգնաժամը տևական ժամանակ է, ինչ հաստատուն փաստ է այլևս: Դատարանների անկախության դեմ իշխանությունների՝ ոչ մի սահման չճանաչող պայքարն ակնհայտորեն տվել է իր արդյունքները:
Իրավապահների կողմից առկա չէ որևէ դիմադրություն քաղաքական բաղադրիչ ունեցող գործերով ապօրինություններից զերծ մնալու համար։ Քաղաքական այլակարծություն ունեցողների, ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ցանկացած անձի նկատմամբ կալանավորումն այլևս իշխանությունների միակ գործիքն է: Նշվածը հերթական անգամ ակնառու դարձավ ՏԻՄ ընտրություններից հետո։
Չնայած առկա լուրջ մարտահրավերներին, միակ գործիքակազմը, որն իրացնում է այս իշխանությունը, կալանավորումն է, որը 90%-ից ավելի դեպքերում պարզապես կնիքվում է դատարանների կողմից։
Հրավիրում ենք Մարդու իրավունքների պաշտպանի և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը մարդու անձնական ազատության՝ նման ծավալի խախտումների և ապօրինությունների վրա»,- նշված է դաշինքի տարածած հայտարարությունում: