կարևոր
754 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-15 10:01
Քաղաքական

Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»

Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններին ընդառաջ, Արտաշատի համայնքապետարանը որոշել է հանդիսավոր պայմաններում Արտաշատի հիմնանորոգված քաղաքային լճի բացման արարողությունն անել։ Նախատեսում են լճում թղթից պատրաստված նավակներ բաց թողնել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը եւս պատրաստվում է ներկա գտնվել միջոցառմանը՝ ապահովելով միջոցառման հնչեղությունը՝ ընտրությունների շեմին։ Վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մասնակցել միջոցառմանը։ Նա ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց․ «Եթե մասնակցելու լինի, անպայման կտեղեկացնենք»։ Մինչդեռ Փաշինյանի մասնակցությամբ միջոցառումների մասին արդեն մի քանի տարի է՝ նախապես չեն տեղեկացնում։ Հավանաբար, անվտանգային նկատառումներից ելնելով»։