Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Միջնորդ դատարանի մշտական պալատը (PCA) հունվարի վերջին հայկական կողմին տեղեկացրել է, որ վարում է Միացյալ Նահանգներում գրանցված «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն (Amulsar Investor Ventures LLC, խմբ.) ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը։ Այս մասին գրում է «Հետք»-ը։
«Ըստ առկա տվյալների՝ արբիտրաժային այս գործը վերաբերում է Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին։ Բացի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից, Հայաստանի շահերի պաշտպանությանը ներգրավված է նաև Foley Hoag ընկերությունը։ Կառավարությունը, սակայն, գաղտնի է պահում ամերիկյան այս ընկերության հետ կնքված պայմանագրի գինը՝ նշելով, թե գործի գաղտնիության պատճառով չի կարող տրամադրել այն։
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ներդրումների փոխադարձաբար խրախուսման և պաշտպանության մասին» պայմանագրի և 1976 թվականին ընդունված ՅՈւՆՍԻՏՐԱԼ-ի (ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողով, խմբ.) արբիտրաժային կանոնադրության հիման վրա։
Արբիտրաժային այս գործը վերաբերում է Ամուլսարի հանքավայրի նախագծին։ Դեռ 2019 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը, որին այդ ժամանակ ամբողջությամբ պատկանում էր Ամուլսարի ոսկու արդյունահանման նախագիծը, ՀՀ իշխանություններին ծանուցել էր, որ Կանադայի ու Մեծ Բրիտանիայի հետ Հայաստանի ներդրումային պայմանագրերի հիման վրա միջազգային արբիտրաժում վեճ է սկսում։ Այդ հանգամանքը դեռ նույն տարվա հունվարին չէր բացառել ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը՝ հայտարարելով, որ «Ամուլսար տանող ճանապարհների ապօրինաբար փակ լինելու պատճառով, ընկերությունը դատարան կդիմի Կառավարությունից իրենց կրած կորուստների փոխհատուցում ստանալու համար»։ «Բոլոր օպցիաները բաց են։ Ամեն ինչ հնարավոր է»,- լրագրողներին հայտարարել էր նա։
Աղբյուրը հիշեցնում է՝ 2018 թվականի հունիսից Ամուլսար տանող ճանապարհը սկզբում փակել էին Վայոց ձորի մարզի բնակիչները, իսկ այնուհետ նրանց էին միացել նաև բնապահպանները, ովքեր պահանջում էին դադարեցնել Ամուլսարի շահագործմանն ուղղված ցանկացած գործողություն։
Սակայն 2019 թվականի օգոստոսին այս վեճը կարծես թե լուծվեց, քանի որ Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ հանքի շահագործումը չի վնասի շրջակա միջավայրին, իսկ վարչական դատարանը ոստիկանությանը պարտավորեցրեց վերացնել «Լիդիան Արմենիա»-ին սեփականության իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 և 39.734013, 45.608475 կոորդինատներով անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները:
Ամուլսար ծրագիր. «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերություն. Վերջին շրջանի որոշ ֆինանսական զարգացումներ
2021 թվականին ավագ վարկատուները շրջանակային համաձայնագիր կնքեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ և հետագայում ընկերությունը ստացավ նախագիծն ավարտելու թույլտվություն, մինչդեռ «Լիդիան Արմենիա»-ի հանքարդյունաբերության լիցենզիան երկարաձգվեց մինչև 2039 թվականի մարտ: Արդյունքում, ՀՀ կառավարությունը 2023 թվականի փետրվարի 22-ին «Լիդիան Արմենիա» ընկերության հետ 250 միլիոն դոլար արժեքով փաթեթ ստորագրեց։ Նախատեսվում էր, որ դրանից 150 միլիոն դոլարը «Լիդիանը» կներդնի իր միջոցներից, 100 միլիոն դոլարը՝ վարկ կստանա Եվրասիական զարգացման բանկից:
2024 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը կանցնի ՀՀ կառավարությանը։ Այդ ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, որը զբաղեցրած պաշտոնից ազատվել է հունվարի 31-ին, հայտարարել էր, որ ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ ՀՀ-ն կընդունի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից թողարկված 5000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի 12,5 տոկոսը, այսինքն՝ ընդհանուր 12503 հատ բաժնետոմս:
«Այն ժամանակ, երբ մենք այդ բոլոր հարցերի պատասխանները ստացել ենք, հնարավոր ենք համարել նախագծի շարունակումը: Նաև շատ ողջունելի է, որ ներդրողներն իրենք, թերևս այդ թվում՝ մի օրինակի հետևելով ցանկացել են, որ ՀՀ ժողովուրդը՝ ի դեմս ՀՀ կառավարության, մասնակցություն ունենա և բաժնեմաս ունենա այդ նախագծի մեջ: Տվյալ դեպքում՝ բաժնետոմսերի 12.5 տոկոսը պետք է անցնի ՀՀ կառավարությանը, այսինքն՝ ՀՀ ժողովրդին»,- իր հերթին հավելել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առաջին հայացքից այս գործարքը կարող էր շահեկան թվալ, սակայն ՀՀ կառավարությանը բաժնետոմսերի 12,5 %-ի փոխանցումը նշանակում էր նաև Հայաստանի համար ֆինանսական և իրավական մեծ ռիսկերի ստեղծում։
Ովքեր են «Լիդիան Արմենիա»-ի իրական շահառուները՝ ըստ ընկերության հայտարարագրի
Ինչպես նշված է իր ֆինանսական հաշվետվություններում, «Լիդիան Արմենիա»-ն չէր կատարում պայմանագրերով սահմանված իր պարտավորություններն իր ավագ վարկատուների, հոսքային ֆինանսավորման մատակարարների և սարքավորումների մատակարարների նկատմամբ:
Արդյունքում, 2021 թվականին «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը լուծարվեց ու «Լիդիան Արմենիա» ընկերության մայր ընկերությունը դարձավ Lydian Canada Ventures Corporation-ը։
«Լիդիան Արմենիա»-ն փակ բաժնետիրական ընկերություն է, հետևաբար՝ պետական ռեգիստրի փաստաթղթերում չի նշվում, թե սեփականատերերից ով որքան մասնաբաժին ունի ընկերությունում: Միայն ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ «Լիդիան Արմենիա»-ի 100% բաժնետերն է կանադա-ամերիկյան Lydian Canada Ventures Corporation-ը, որը պատկանում է ամերիկյան Orion Mine Finance և կանադական Osisko Gold Royalties ընկերություններին։
Ամուլսար ծրագիր. «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերություն. Վերջին շրջանի որոշ ֆինանսական զարգացումներ
Ինչպես նշված է իր ֆինանսական հաշվետվություններում, «Լիդիան Արմենիա»-ն չէր կատարում պայմանագրերով սահմանված իր պարտավորություններն իր ավագ վարկատուների, հոսքային ֆինանսավորման մատակարարների և սարքավորումների մատակարարների նկատմամբ:
Արդյունքում, 2021 թվականին «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը լուծարվեց ու «Լիդիան Արմենիա» ընկերության մայր ընկերությունը դարձավ Lydian Canada Ventures Corporation-ը։ «Լիդիան Արմենիա»-ն փակ բաժնետիրական ընկերություն է, հետևաբար՝ պետական ռեգիստրի փաստաթղթերում չի նշվում, թե սեփականատերերից ով որքան մասնաբաժին ունի ընկերությունում: Միայն ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ «Լիդիան Արմենիա»-ի 100% բաժնետերն է կանադա-ամերիկյան Lydian Canada Ventures Corporation-ը, որը պատկանում է ամերիկյան Orion Mine Finance և կանադական Osisko Gold Royalties ընկերություններին:
2021 թվականին ավագ վարկատուները շրջանակային համաձայնագիր կնքեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ և հետագայում ընկերությունը ստացավ նախագիծն ավարտելու թույլտվություն, մինչդեռ «Լիդիան Արմենիա»-ի հանքարդյունաբերության լիցենզիան երկարաձգվեց մինչև 2039 թվականի մարտ: Արդյունքում, ՀՀ կառավարությունը 2023 թվականի փետրվարի 22-ին «Լիդիան Արմենիա» ընկերության հետ 250 միլիոն դոլար արժեքով փաթեթ ստորագրեց։ Նախատեսվում էր, որ դրանից 150 միլիոն դոլարը «Լիդիանը» կներդնի իր միջոցներից, 100 միլիոն դոլարը՝ վարկ կստանա Եվրասիական զարգացման բանկից:
2024 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը կանցնի ՀՀ կառավարությանը։ Այդ ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, որը զբաղեցրած պաշտոնից ազատվել է հունվարի 31-ին, հայտարարել էր, որ ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ ՀՀ-ն կընդունի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից թողարկված 5000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի 12,5 տոկոսը, այսինքն՝ ընդհանուր 12503 հատ բաժնետոմս:
«Այն ժամանակ, երբ մենք այդ բոլոր հարցերի պատասխանները ստացել ենք, հնարավոր ենք համարել նախագծի շարունակումը: Նաև շատ ողջունելի է, որ ներդրողներն իրենք, թերևս այդ թվում՝ մի օրինակի հետևելով ցանկացել են, որ ՀՀ ժողովուրդը՝ ի դեմս ՀՀ կառավարության, մասնակցություն ունենա և բաժնեմաս ունենա այդ նախագծի մեջ: Տվյալ դեպքում՝ բաժնետոմսերի 12.5 տոկոսը պետք է անցնի ՀՀ կառավարությանը, այսինքն՝ ՀՀ ժողովրդին»,- իր հերթին հավելել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առաջին հայացքից այս գործարքը կարող էր շահեկան թվալ, սակայն ՀՀ կառավարությանը բաժնետոմսերի 12,5 %-ի փոխանցումը նշանակում էր նաև Հայաստանի համար ֆինանսական և իրավական մեծ ռիսկերի ստեղծում։
Ովքեր են ներկայացնում կողմերի շահերը
Դեռևս պարզ չէ, թե «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն, որն արբիտրաժային այս գործում հանդես է գալիս որպես հայցվոր, ինչ կապ ունի վերակազմակերպված «Լիդիան Արմենիա»-ի հետ։ Հայցվոր այս ընկերությունը գրանցվել է 2022 թվականին ԱՄՆ Դելավեր նահանգում։ Դեռևս չեն հրապարակվել նաև այս գործով հայցվորի հստակ պահանջները Հայաստանի Հանրապետությունից։
Արբիտրաժային վարույթի քննարկման համար արդեն ստեղծվել է տրիբունալ, որի նախագահն է Ջանեթ Ուոքերը։ Վերջինս Կանադան ներկայացնող արբիտր է, որը ներգրավված է նաև Webuild-ը ընդդեմ Դոմինիկյան Հանրապետության գործով։ Կողմերի կողմից առաջարկված մյուս երկու արբիտրներն են Իեն Լերդը (ԱՄՆ) և Ջ. Քրիստոֆեր Թոմասը (Մեծ Բրիտանիա)։
Հայցվոր կողմի շահերը ներկայացնում է ամերիկյան Gibson, Dunn & Crutcher իրավաբանական ընկերությունը, ինչպես նաև 3 Verulam Buildings-ը ներկայացնող Քրիստոֆեր Հարիսը։ ՀՀ կառավարության շահերը պաշտպանում է ամերիկյան Foley Hoag իրավաբանական ընկերությունը։
Բացի այս ընկերությունից, հայկական կողմից գործընթացին ներգրավված է նաև ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը, այդ թվում միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Լիպարիտ Դրմեյանը, Քրիստինե Խանազադյանը, Արամ Արամյանը, Մարիամ Թարվերդյանը, Փառանձեմ Միքայելյանը և Մարիա Հովհաննիսյանը։
Foley Hoag-ը մշտապես ներգրավված է ՀՀ մասնակցությամբ արբիտրաժային գործերին
Վերջին շրջանում ամերիկյան այս ընկերությունը մշտապես պաշտպանում է ՀՀ շահերը արբիտրաժային գործերի ժամանակ։ Օրինակ՝ նույն այս Foley Hoag իրավաբանական ընկերությունը Հայաստանի շահերը պաշտպանում է Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի «կենսաբազմազանության ոչնչացման» հարցով միջպետական արբիտրաժային վարույթի շրջանակներում։
Այս ընկերությունը ներգրավված է նաև «Սանիթեք»-ի գործով Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության իրականացմանը։ Գործը Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն է մուտքագրվել 2021 թվականի ապրիլի 6-ին: Աղբահանության ոլորտում ծագած արբիտրաժային գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրի հիման վրա:
Այսպես, ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի և ընկերության միջև դեռ 2021 թվականի հունիսի 17-ին կնքված պայմանագրով, Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնում Sanitek S.A.R.L., Sari Haddad և Elias Doumet-ը ընդդեմ Հայաստանի Հանրապետության արբիտրաժային գործով ընկերություն պետք է մատուցեր իրավաբանական/փաստաբանական ծառայություններ, որի մատուցման ընդհանուր արժեքը կազմում էր 1 միլիոն 500 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։
Այդ գումարից 166 000 ԱՄՆ դոլարը ծախսվելու էր արբիտրների նշանակման, փաստաթղթերի վերանայման, ընթացակարգային հարցերի ուսումնասիրության և առաջին կազմակերպչական նիստի համար։ 41 500 դոլար էլ ծախսվելու էր իրավասության և ըստ էության հարցերի երկատման փուլի համար, 249 000 ԱՄՆ դոլար՝ իրավասության քննարկման փուլի (եթե երկատման դիմումը բավարարվի, իրավասության առնչությամբ առարկությունների վարույթի նախապատրաստում, ներառյալ՝ փաստաթղթերի հավաքագրում, իրավասության վերաբերյալ հայցի մշակում, դրա վերաբերյալ մյուս կողմի առարկությունների մասով պատասխանի մշակում և այլն)։ 693 500 ԱՄՆ դոլար էր ծախսվելու էր ըստ էության հարցերի քննարկման և վնասների հատուցման փուլի համար (այս փուլի վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրում, ըստ էության հարցերի քննարկման նպատակով պատասխան առարկությունների մշակում, վերջնական պատասխանի մշակում և այլն)։
Կառավարությունը գաղտնի է պահում Foley Hoag-ի հետ այս գործով պայմանագրի արժեքը
Armeps էլեկտրոնային գնումների համակարգում հնարավոր չեղավ գտնել «Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն (Amulsar Investor Ventures LLC, խմբ.) ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Միջնորդ դատարանի մշտական պալատում ՀՀ շահերի պաշտպանության հարցով Foley Hoag ընկերության հետ կնքված պայմանագիրը, որտեղ պետք է նշված լինի, թե որքան է կազմում ամերիկյան այս ընկերության ծառայության արժեքը։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ Armeps համակարգում այս գործով Foley Hoag-ի հետ պայմանագիրը դրված չէ, քանի որ գործն ընթանում է գաղտնիության պայմաններում։ «Թեմայի զգայուն լինելու պատճառով գործի մանրամասները գաղտնի են պահվում, այդ իսկ պատճառով պայմանագիրը տեղադրված չէ Armeps համակարգում»,- նշեց Սամվելյանը։ Մեր այն ճշտող հարցին, թե որքան է պայմանագրի արժեքը, մամուլի խոսնակը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ այն գաղտնի է»։
Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։