Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակը» գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը, որոշ տեղեկություններով, բանակցում է ՀԱԿ-ի հետ։ Ընդ որում՝ կողմերը բանակցությունները խիստ գաղտնի են պահում, և անգամ ՀԱԿ-ում քչերը գիտեն այդ մասին։ Սա Արսենյանի համար բավականին լավ տարբերակ է՝ նախ, բանի որ ՀԱԿ-ը պահպանել է ընդդիմադիրի իր իմիջը և ամոթալի չի լինի հայտնվել այդ ցուցակում, ՀԱԿ-ին էլ է սա ձեռնտու, քանի որ թիմը ֆինանսական խնդիրներ ունի, իսկ Արսենյանը վերջերս է վաճառել իր բիզնեսների մեծ մասը և ազատ միջոցներ ունի, որը կարող է ներդնել ՀԱԿ նախընտրական կամպանիայի մեջ։ Գուրգեն Արսենյանը դեռևս չի ցանկանում խոսել իր քաղաքական ծրագրերի մասին։ «Խոսելու իմ ժամանակն էլ կգա»,– ասաց նա մեզ։ ՀԱԿ-ի հետ համագործակցելու հարցին էլ պատասխանեց, թե մեր իրավունքն է դա գրել. «Ես չեմ ասել, չէ, ձեզ այդ ինֆորմացիան, ինչ ուզում եք՝ գրեք, ես կարող եմ չխոսել»։ Մենք տեղեկացանք նաև, որ իշխանությունը մտադիր է նպաստել ՀԱԿ-ի՝ Աժ-ում հայտնվելուն, և լավատեղյակ աղբյուրը հուշեց, որ դա շատ թափանցիկ կերևա ՀԱԿ ցուցակից, որտեղ կընդգրկվեն ձայն բերող, ֆինանսների տիրապետող, ընտրությունների կազմակերպման փորձ ունեցող անձինք»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։