կարևոր
349 դիտում, 53 րոպե առաջ - 2026-10-12 20:22
Սպորտ

Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

«Հենրիխ Մխիթարյանին գնահատում ենք իր ազնվության ու սկզբունքայնության, պրոֆեսիոնալիզմի և այն բարձր նշաձողի համար, որը նա սահմանել է։ Նա կարևոր խաղացող է ոչ միայն «Ինտերի», այլև եվրոպական և միջազգային ֆուտբոլի համար»,- այսպես է գնահատել հայ ֆուտբոլիստ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Քրիստիան Կիվուն՝ միլանյան ակումբի գլխավոր մարզիչը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Կիվուն նշել է՝ Մխիթարյանը փայլուն օրինակ է երիտասարդ ֆուտբոլիստների համար։

«Մենք բարձր ենք գնահատում նրան։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»,- Մխիթարյանի մասին ասել է «Ինտերի» գլխավոր մարզիչը։