|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ըստ The Guardian-ի` անգլիական «Լիվերպուլ»-ը պատրաստ է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը գնելու համար վճարել 25 մլն եվրո:
Պարբերականի հաղորդմամբ` Ուկրաինայի առաջնությունում ռեկորդ սահմանած Մխիթարյանին ձեռք բերելը «կարմիրների» գլխավոր նպատակն է: Կիսապաշտպանով հետաքրքրված են նաև «Բարսելոնա»-ն, «Չելսի»-ն և «Մանչեսթեր Սիթին»:
«Լիվերպուլ»-ի ղեկավարությունը Մխիթարյանին տեսնում է ուրուգվայցի Լուիս Սուարեսի փոխարեն. վերջինս մտադրվել է հեռանալ ակումբից:
Բացի Մխիթարյանից, «Լիվերպուլ»-ը ցանկանում է ձեռք բերել նաև «Սելտա»-ի հարձակվող Յագո Ասպասին` վճարելով 9 մլն եվրո: