կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-14 17:23
Քաղաքական

Կանենք ամեն ինչ, որ յուրաքանչյուր հայ նորից հպարտանա իր երկրով. Ռոբերտ Քոչարյան

«Հայաստանի տուրիստական հոսքերում էական տեղ են զբաղեցնում սփյուռքահայերը։ Նրանք ոչ թե տուրիստական փաթեթներով են գալիս, այլ ավելի երկար ժամանակով են մնում»,- «Հայաստան» դաշինքի՝ Դիլիջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Չափազանց կարևոր է՝ ինչպիսի վերաբերմունք նրանք ունեն Հայաստանի նկատմամբ․ Հայաստանն այն երկիրն է, որով դու՝ որպես հայ, հպարտանում ես և ուզում ես արձակուրդդ անցկացնել այդտե՞ղ, թե՞ դու պարտված երկրի հայրենակից ես։ Բոլոր առումներով, պետք է անենք ամեն ինչ, որ երկիրն ու իր սահմանները ունենան հուսալի պաշտպանվածություն, որ հաղթահարենք տնտեսական ճգնաժամն ու կանգնեցնենք արտագաղթը, անենք ամեն ինչ, որ յուրաքանչյուր հայ նորից սկսի հպարտանալ իր երկրով։ Հաղթած ժողովրդի կեցվածքն ուրիշ է լինում»,- նշեց նախագահ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։