|
Փոխարժեքներ
26 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.74 |
| EUR | ⚊ | € 428.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.1189 |
| GBP | ⚊ | £ 495.86 |
| GEL | ⚊ | ₾ 137.74 |
Իտալիայի առաջնության վերջին` 38-րդ տուրի «Բոլոնիայի» դեմ խաղից (3-3) հետո «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն մեկնաբանել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ռումինացի մասնագետն առանձնահատուկ ընդգծել է փորձառու ֆուտբոլիստի նվիրվածությունն ու մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմը։
Անդրադառնալով Մխիթարյանին ու ապագայի հնարավոր զարգացումներին՝ Կիվուն արել է հետևյալ հայտարարությունը.
«Մխիթարյանի պես ֆուտբոլիստը շատ բան է նշանակում թիմի համար՝ իր պրոֆեսիոնալիզմի, կենտրոնացվածության և գործի հանդեպ վերաբերմունքի շնորհիվ։ Այն ֆուտբոլիստների համար, որոնց պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին, ստեղծված իրավիճակը հեշտ չէ, հատկապես՝ նման տարիքում, բայց նրանք ներդրեցին իրենց ողջ ուժերը և լիովին նվիրվեցին թիմին։ Ակումբի ղեկավարության հետ համատեղ մենք դեռ չենք զրուցել նրա հետ, ուստի հաջորդ շաբաթ նման հնարավորություն կունենանք»,- Կիվուի խոսքերն է մեջբերում Football-Italia-ն։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրն «Ինտերի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ տարվա հունիսի 30-ը: Փաստացի, պաշտոնական համաձայնագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ, սակայն կողմերը դեռևս նոր փաստաթուղթ չեն ստորագրել:
Այս պահի դրությամբ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագի ապագան շարունակում է մնալ անորոշ, և սպասվում է, որ հաջորդ շաբաթ նախատեսված հանդիպումը վերջնական հստակություն կմտցնի նրա կարգավիճակի հարցում։
Աղբյուրը՝ Armsport