|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ հոկտեմբերի 9-ի գիշերը «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում սահմանված սահմանափակումների պատճառով: Արդյունքում չվերթերի մի մասն ուղղվել է Կազան։ Եվս 11 ինքնաթիռ է ուղարկվել Սանկտ Պետերբուրգ, Նիժնի Նովգորոդ և Մինսկ։ Այս մասին հայտնում է Armenia Sputnik-ը։
Թուրքիայից մի քանի չվերթ շրջվելէ օդում ևվերադարձել մեկնման օդանավակայաններ։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրավիճակն այլ է. հետաձգվում է Կազանի չվերթը, չեղարկվել է Երևանից Մոսկվա UTair ավիաընկերության չվերթը: Մնացած ինքնաթիռների չվացուցակը չի փոխվել։
Ռոսավիացիայի տվյալներով՝ թռիչքների անվտանգության ապահովման համար սահմանված սահմանափակումներն արդեն վերացվել են: Ռուսաստանի բոլոր օդանավակայաններն աշխատում են նորմալ ռեժիմով։