|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Հնդկական ավիաընկերության ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Թուրքիայի արևելքում գտնվող Էրզրումի օդանավակայանում՝ օդանավում իբր տեղադրված ռումբի մասին հաղորդագրությունից հետո: Այս մասին TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտնել է Էրզրումի նահանգապետ Մուսթաֆա Չիֆթչին:
«Ինքնաթիռը վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում՝ իբր տեղադրված ռումբի մասին հաղորդագրություն ստանալուց հետո, ի սկզբանե այն ուղարկվել է Տրապիզոն, բայց այնտեղ ինտենսիվ երթևեկություն է։ Ինքնաթիռը նախատեսված է 600 մարդու համար, այժմ ունի 242 ուղևոր: Բոլոր ուղևորներն իջեցվել են ինքնաթիռից, մասնագետներն ամբողջությամբ ուսումնասիրում են ինքնաթիռը», - հայտնել է Չիֆթչին։
Նրա խոսքով՝ եթե սպառնալիքը չհաստատվի, Հնդկաստանից Գերմանիա մեկնող ինքնաթիռը կշարունակի թռիչքը։ Այժմ Էրզրումի օդանավակայանը փակ է թռիչքների համար։
Դատելով հեռուստաալիքների հեռարձակումից՝ խոսքը Vistara ավիաընկերության ինքնաթիռի մասին է։