կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-03 19:23
Աշխարհ

Չինաստանում 3 օդանավ չի կարողացել վայրէջք կատարել ՉԹՕ-ի պատճառով

Չինաստանում 3 օդանավ չի կարողացել վայրէջք կատարել ՉԹՕ-ի պատճառով

Չինատանի Մյանյան քաղաքի օդանավակայանը երեք ուղևորատար ինքնաթիռի չի թույլատրել վայրէջք կատարել օդանավակայանի տարածքում չճանաչված թռչող օբյեկտ հայտնվելու պատճառով, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։

Օդանավակայանի աշխատակիցները լրագրողներին ասել են, որ դիսպետչերները օդանավերին ուղորդել են մոտակա օդանավակայաններ՝ անվտանգության կանոններից ելնելով։ Աշխատակիցները տեղի ունեցածի մասին տեղեկացրել են իրավապահներին, որոնց ներկայացուցիչներն օդանավակայանում տարօրինակ որևէ բան չեն հայտնաբերել։ Ականատեսների խոսքով՝ օդում հայտնված օբյեկտից լույս է առկայծվել։

«Ներկայում օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով։ Օբյեկտը հայտնվել է օդում՝ գոտում, որը գտնվում է օդանավակայանի վերահսկողության տակ, բայց չի թռչել թռիչքուղու վրայով», - նշել են օդանավակայանում։