կարևոր
496 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-17 17:51
Հասարակություն

Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր

Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր

Յունիբանկը և Հայաստանի քառակի չեմպիոն «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբն ընդլայնել են համագործակցությունը․ Բանկը դարձել է ակումբի տիտղոսային հովանավորը։ Գործընկերությունն ուղղված է ակումբի հետագա զարգացմանը և ինչպես ազգային, այնպես էլ միջազգային ասպարեզում նոր ու նշանակալի հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։

Սպորտի աջակցությունը Յունիբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից է։ Բանկը երկար տարիներ նպաստում է Հայաստանում պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը և իրականացնում հովանավորչական լայնածավալ ծրագիր, որն ընդգրկում է ֆուտբոլը, ֆուտզալը, ըմբշամարտը, հեծանվասպորտը։

Յունիբանկը հատկապես կարևորում է այն նախաձեռնությունները, որոնք ոչ միայն օգնում են հայ մարզիկներին հասնել բարձր արդյունքների, այլև նպաստում են երիտասարդների շրջանում սպորտի և առողջ ապրելակերպի տարածմանը։ Յունիբանկի և «Ալաշկերտ» ՖԱ-ի համագործակցությունը միավորում է ընդհանուր արժեքներ՝ զարգանալու, մշտապես առաջ շարժվելու և բարձր արդյունքների հասնելու ձգտումը։

«Ալաշկերտ» ՖԱ-ն իր 15-ամյա պատմության մեջ 4 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ՝ գավաթակիր, 3 անգամ՝ սուպերգավաթակիր։ «Ալաշկերտն» առաջին հայկական ակումբն է, որը խաղացել է եվրագավաթային խմբային փուլում։ 

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: