|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ սեպտեմբերի 15-ին երկրի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչի կողմից խոցված անօդաչու թռչող սարքը ռուսական էր։
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Նաուսեդան նշել է, որ ԱԹՍ-ն հազիվ թե ուղղված լիներ Լիտվայի դեմ։
«Այն, հավանաբար, ուղղված էր Ուկրաինային, բայց շեղվել է ուղղությունից ուկրաինական ռադիոտեղորոշման պայքարի միջոցների ազդեցության պատճառով», – պարզաբանել է Լիտվայի նախագահը։
Սեպտեմբերի 15-ին Լիտվայի տարածքում ԱԹՍ էր խոցվել Շյաուլյայի ավիաբազայից օդ բարձրացած իտալական կործանիչների կողմից: Սա առաջին դեպքն է, երբ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները երկրի օդային տարածքում ԱԹՍ են խոցել։