|
Փոխարժեքներ
01 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Բահրեյնի զինված ուժերը հայտարարել են, որ Մերձավոր Արևելքում պատերազմի ընթացքում իրենց հակաօդային պաշտպանությունը խոցել է Իրանի կողմից արձակված 186 հրթիռ և 419 անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Հայտարարության մեջ Բահրեյնի զինված ուժերը կոչ են արել հանրությանը հեռու մնալ վնասված վայրերից և խուսափել այդ վայրերը լուսանկարելուց։
Քուվեյթի զինված ուժերն իրենց հերթին հայտարարել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում Քուվեյթի օդային տարածքում հայտնաբերել և ոչնչացրել են իրանական կողմից արձակված հինգ բալիստիկ հրթիռ և յոթ անօդաչու թռչող սարքեր։
Հայտարարության մեջ նշվել է, որ պատերազմի մեկնարկից ի վեր խոցվել է 2 թևավոր հրթիռ, 312 բալիստիկ հրթիռ և 636 անօդաչու թռչող սարք։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։
Պատերազմը տարածվել է ամբողջ Մերձավոր Արևելքով՝ պատճառ հանդիսանալով հազարավոր զոհերի, առաջացնելով էներգամատակարարման պատմության մեջ ամենամեծ խափանումը և միևնույն ժամանակ հարված հասցնելով համաշխարհային տնտեսությանը։