կարևոր
1987 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-09-10 13:39
Աշխարհ

Այս գիշեր ավելի քան 140 ԱԹՍ է խոցվել Ռուսաստանի կենտրոնական շրջանների երկնքում

Այս գիշեր ավելի քան 140 ԱԹՍ է խոցվել Ռուսաստանի կենտրոնական շրջանների երկնքում

ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի ինը շրջաններում խոցել և ոչնչացրել են ուկրաինական 144 ԱԹՍ։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Անօդաչու թռչող սարքերի մեծ մասը խոցվել է Բրյանսկի շրջանի տարածքում՝ 72։ Եվս 20-ը՝ Մոսկվայի մարզում։

Գիշերը Ուկրաինան անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարձակվել է ռուսական մի քանի շրջանների վրա։ Բրյանսկի մարզում հակաօդային պաշտպանության համակարգերով 59 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Լիպեցկի մարզում անօդաչու թռչող սարքերը խոցվել են երեք մունիցիպալիտետների տարածքում։ Նրանց ստույգ թիվը չի նշվում։

Մոսկվայի մարզում առնվազն 13, Կալուգայի մարզում 7 անօդաչու թռչող սարք են խոցվել, ևս 12-ը՝ Կուրսկի շրջանում։

Մերձմոսկովյան Ռամենսկոեում անօդաչուներից մեկը մխրճվել է տան մեջ, արդյունքում հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է, սկայն մեկ կին զոհվել է։