|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 118 կմ հատվածում` Հովք բնակավայրի վարչական տարածքում, 75-ամյա Վայել Ս․-ն իր վարած ռուսական համարանիշներով «Ford» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տուժածների ինքնությունը։