|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հունվարի 4-ին, ժամը 05:11-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-1» թաղամասի մոտակայքում այրվում է «Mercedes» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 35 PF 149 պետհամարանիշով (վարորդ՝ 1994 թ. ծնված Հ. Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել փողոցի լուսավորության սյանը և բռնկվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը դուրս է եկել մեքենայից: Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:37-ին, մարվել՝ 05:51-ին: Այրվել են ավտոմեքենայի սրահը և շարժիչի խցիկը: