|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր` հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 14։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 57-ամյա Յուրիկ Թորոսյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 46 կմ հատվածում՝ դեպի Հրազդան քաղաք տանող գոտում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։