Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 07:25-ի սահմաններուն Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Մակիչ Գևորգյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 96-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի վրա ճամփեզրի բետոնե պատնեշներին և կողաշրջվել: Վթարի հետևանքով ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Տաթևիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ ավտմեքենայից դուրս են բերել վիրավորին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Գյումրու հիվանդանոցի շտապօգնության մեքենային: Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան:
Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ (խմած):
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։