կարևոր
640 դիտում, 54 րոպե առաջ - 2026-09-08 18:41
Սպորտ

Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունը

Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունը

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Արամ Գյուլբուդաղյանը։

​Հիշեցնենք՝ սեպտեմբերի 7-ին երևանյան ակումբը հայտնել էր Արտակ Օսեյանի հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզելու և համագործակցությունը դադարեցնելու մասին։

Մինչ նոր գլխավոր մարզչի նշանակումը, թիմի ղեկավարումը վստահվել է 59-ամյա Գյուլբուդաղյանին, որը 2017 թվականից մարզչական աշխատանք է իրականացնում «Փյունիկի» համակարգում։ Փորձառու մասնագետը զուգահեռաբար հանդիսանում է նաև ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարը։

​Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում «Փյունիկին» սպասվում են հագեցած հանդիպումներ մինչև միջազգային դադարը։ Սեպտեմբերի 9-ին թիմը կհյուրընկալվի «Սարդարապատին», սեպտեմբերի 13-ին սեփական հարկի տակ կմրցի Գյումրիի «Շիրակի» հետ, իսկ սեպտեմբերի 19-ին արտագնա խաղում ուժերը կչափի «Ալաշկերտի» հետ։