|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մարտի 29-ին տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ:
Օրակարգում ընդգրկված հարցերի թվում էին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի դիմումի քննարկումը, ՀՖՖ հերթական ժողովի անցկացման վայրի, ամսաթվի և օրակարգի հաստատումը, ինչպես նաև Հայաստանի Մ-21, Մ-19 և Մ-17 հավաքականների մարզչական կազմերի հաստատումը:
Օրակարգային հարցերի քննարկման արդյունքում ՀՖՖ գործադիր մարմինը մերժեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի դիմումը և վերահաստատեց Վարդան Մինասյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: ՀՖՖ Գործկոմը որոշեց ՀՖՖ հերթական ժողովն անցկացնել ապրիլի 27-ին` ժամը 11:00-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում, ինչպես նաև հաստատեց Հայաստանի Մ-21, Մ-19 և Մ-17 հավաքականների մարզչական կազմերը: