Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնակատարի անունը հայտնի կդառնա 15 օրվա ընթացքում: Այս մասին սեպտեմբերի 8-ին Երեւանի ավագանու նիստում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Նա բացատրեց, որ հենց հնարավոր լինի համաձայնության գալ բոլոր հարցերի շուրջ, անունը կհայտարարվի: «Կան հարցեր, որոնք քննարկման փուլում են: Աշխատավարձը, հաշվի առնելով աշխատանքի չափը, քիչ է, ուստի դժվար է մասնագետ գտնել»,- հավելեց պաշտոնյան: Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի թեկնածությանը, ինչպես ընդգծեց առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, այն դեռ չկա:
Նշենք, որ օգոստոսին, այն բանից հետո, երբ Արթուր Մեսչյանը լքեց Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, իսկ Աննա Ստեփանյանը` Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնը, վերոնշյալ պաշտոնները մնում են թափուր: