|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նյու Յորքում գտնվող Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր գրասենյակում սեպտեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 15:00-ին, կմեկնարկի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը՝ նստաշրջանի նոր նախագահ Խալիլուր Ռահմանի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՄԱԿ-ը։
Բացման արարողությանը ելույթով հանդես կգան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Խալիլուր Ռահմանը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը կրկին կհավաքի աշխարհի առաջնորդներին՝ վերակենդանացնելու գլոբալ համագործակցությունը, կարևոր խթան տալու կայուն զարգացման նպատակներին և խթանելու համատեղ գործողություններ՝ առողջ մոլորակի վրա խաղաղության, արժանապատվության և հավասարության համար:
Բարձր մակարդակի շաբաթը տեղի կունենա սեպտեմբերի 22-29 ընկած ժամանակահատվածում։
Սեպտեմբերի 22-ին՝ Բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում, պետությունների և կառավարությունների ղեկավարները ելույթ կունենան Ընդհանուր բանավեճի ժամանակ։ Ակնկալվում է, որ ավելի քան 100 պետությունների և 46 կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև նախարարների և դեսպանների մասնակցությունը կկազմակերպվի մեծ պատվիրակություններով։
Ընդհանուր բանավեճից բացի, Ասամբլեան կանցկացնի մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ: Դրանց թվում են Զարգացման իրավունքի մասին հռչակագրի 40-ամյակին նվիրված նիստը, կլիմայական գործողությունների և արդար անցման, ինչպես նաև ծովի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացող գոյութենական սպառնալիքների վերաբերյալ նիստերը, համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման վերաբերյալ նիստը, Դուրբանի հռչակագրի և գործողությունների ծրագրի ընդունման 25-րդ տարեդարձին նվիրված քննարկումը: Բացի այդ, կանցկացվի բարձր մակարդակի լիագումար նիստ՝ միջուկային զենքի լիակատար վերացման միջազգային օրը նշելու և խթանելու նպատակով: