Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի` բարձր մակարդակի միջոցառումների շաբաթը, որը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տեղեկացմամբ՝ բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա շրջանակում սպասվում է 196 պատվիրակության մասնակցություն: Ներկա կլինեն պետության 91 ղեկավար, 6 փոխնախագահ, կառավարությունների 45 ղեկավար, 5 փոխվարչապետ, 44 նախարար:
Նստաշրջանի շրջանակում նախատեսվում են ավելի քան 630 տարբեր հանդիպումներ: Փորձագետների հաղորդմամբ՝ նախատեսված են շուրջ 360 զուգահեռ միջոցառումներ, դրանցից 50-ը՝ կլիմայի, մոտ 30-ը՝ տարբեր հակամարտությունների վերաբերյալ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ կունենա նստաշրջանի մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 24-ն: Ելույթ կունենան նաև Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի, Իրանի, Լիբիայի, Պաղեստինի, Լեհաստանի, Աֆղանստանի, Իրաքի և Թուրքիայի ղեկավարները:
Ելույթ ունեցողների ցուցակում նշված է նաև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի անունը, սակայն նա հրաժարվել է մասնակցել նստաշրջանին: Նրա փոխարեն սեպտեմբերի 26-ին ելույթ կունենա փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ կունենա սեպտեմբերի 25-ին: Նույն օրը, ըստ նախնական տեղեկությունների, ելույթ կունենա նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Բացի այդ՝ ՄԱԿ-ի ամբիոնից, ըստ ծրագրի, պետք է ելույթ ունենան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Ղազախստանի առաջնորդ Քասըմ Ժոմարտ Տոկաևը:
Սիրիան կներկայանա վարչապետի տեղակալի մակարդակով։
Սպասվում է նաև Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի մասնակցությունը։