Փոխարժեքներ
23 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.45 |
EUR | ⚊ | € 451.47 |
RUB | ⚊ | ₽ 4.5983 |
GBP | ⚊ | £ 517.58 |
GEL | ⚊ | ₾ 140.98 |
Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 80-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկումը (բարձր մակարդակի շաբաթը) ՝ պետությունների և կառավարությունների շուրջ 150 ղեկավարների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ:
«ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ շաբաթվա ընթացքում ղեկավարները կքննարկեն գլոբալ հիմնական մարտահրավերները՝ խաղաղության ամրապնդում, կայուն զարգացում, մարդու իրավունքների պաշտպանություն, գենդերային հավասարություն, արհեստական բանականության կառավարում, պայքար ոչ վարակիչ հիվանդությունների և հոգեկան խանգարումների դեմ, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների հետևանքներ:
Միջոցառումը նվիրված է ՄԱԿ-ի 80-ամյակին, առանցքային թեման է «Միասին ավելի լավ է. 80 տարի և ավելի՝ հանուն խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների»:
Քննարկումներին կմասնակցեն ՄԱԿ-ի անդամ 193 պետությունների ներկայացուցիչներ, դիտորդներ՝ Վատիկանից և Պաղեստինից, ինչպես նաև ԵՄ-ից: Սպասվում են պետությունների, կառավարությունների և պատվիրակությունների ղեկավարների ելույթներ:
Նիստերը տեղի կունենան սեպտեմբերի 23-29-ը, սեպտեմբերի 28-ը կլինի հանգստյան օր: Ասամբլեայի շրջանակներում կկայանան երկկողմ հանդիպումներ և թեմատիկ միջոցառումներ: